ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

20-րդ դարի ամենամեծ թալանը

20-րդ դարի ամենամեծ թալանը
07.04.2023 | 19:42

1938 թվականին նացիստները տիրացան Ավստրիայի, Չեխոսլովակիայի ու Դանցիգի ոսկու պաշարներին։ Հետագայում դրանց գումարվեցին նաև Բելգիայի, Նիդերլանդների, Ֆրանսիայի, Լեհաստանի ու այլ գրավյալ տարածքների ոսկու պաշարները։ Պատմաբան Ալեքսանդր Մոսյակինն իր «Թալանված Եվրոպա» գրքում գրում է, որ միայն օկուպացված խորհրդային Ուկրաինայի խնայբանկերից նացիստները երեք վագոն ոսկի են հանել։ Սրան պետք է գումարել այն ամենը, ինչ նացիստներն առգրավել են մասնավոր բանկերից, ոսկերչական խանութներից, եկեղեցիներից, թանգարաններից ու Նացիստական Գերմանիայի եկամտի ամենազարհուրելի աղբյուրից՝ հրեաներից:

Իրավիճակը նացիստների համար էլ ավելի սրվեց 1944 թվականին, այդ աշնանը արևելքից դեպի արևմուտք էին տեղափոխվում թալանով լցված շարասյուները։ Օրինակ՝ միայն Բուդապեշտում 80 վագոններից բաղկացած երկաթուղային շարասյուն կազմվեց, որոնցից 38-ը լցված էին համակենտրոնացման ճամբարների գերիների գանձերով։

Դեկտեմբերին շարասյունը մեկնեց Վեսպրեմ-Ֆերտեբոզ-Վենա-Զալցբուրգ երթուղով։ Մինչև 1945 թվականի վերջը գնացքը կայանված էր Ավստրիայի սահմանին, իսկ հետո դեգերում էր Ավստրիայում մինչև մայիսի 11-ը, երբ Զալցբուրգի մոտ՝ թունելում. ընկավ ամերիկացիների ձեռքը։ Այդ թալանի առյուծի բաժինը հասավ ամերիկացիներին: Ոսկիների մի մասը վերադարձրին Հունգարիային (օրինակ՝ սուրբ Ստեֆանոսի թագը), բայց ոսկե սալիկները, ինչպես նաև համակենտրոնացման ճամբարների գերիների ոսկիներն ամերիկացիներն իրենց պահեցին։

1948 թվականին գեներալ Մարկ Կլարկը հրաժարվեց վերադարձնել այդ վագոնները՝ հիմնվելով այն բանի վրա, որ անհնար է պարզել դրանցում առկա ոսկու սեփականատերերին։ Շատ հարմար դիրքորոշում է, առավել ևս, եթե հաշվի առնենք այն, որ այդ ժամանակ Հունգարիան արդեն ԽՍՀՄ-ի ազդեցության տակ էր։ Այս ոսկու շարասյան հետագա ճակատագիրն անհայտ է

Ավստրիայի սարերում միայն այս մի գնացքը չէ, որ անհետացել է։ Այստեղ էին բերում նաև Ռայխսբանկի պահոցներում պահպանվող հազարավոր տոննա ոսկին, պլատինը, կիլոգրամներով ադամանդներ, որոնց մեծ մասը թալանել էին Բելգիայում ու ԽՍՀՄ-ում։ 1945 թվականի հունվարի 31-ին Նացիստական Գերմանիայի ֆինանսների նախարար Վալտեր Ֆունկի առաջարկով որոշվեց էվակուացնել կայսերական բանկի ողջ ոսկու պաշարը։ №277 գնացքը, որն ուներ 24 վագոն, դուրս եկավ Բեռլինից ու մեկնեց դեպի Օբերզալցբերգ և կրկին անհետացավ։

Բադ-Աուսզե հանգստավայրի երկաթուղային կայարան էին բերվել Մուսոլինիին պատկանող 120 տոննա ոսկին, հորվաթական բռնապետ Պավելիչին պատկանող 100 տոննա ոսկին, ՍՍ-ի կազակական կորպուսին պատկանող 50 տոննա պլատինը և Սլովակիայի բռնապետ Տիսոյի զմրուխտները։ Այս ողջ հարստությունն անհետացավ։

Ալտզեե լճի մոտ կորում են Խորհրդային Ուկրաինայից թալանած 3 տոննա ոսկու հետքերը, Բադ-Աուսզեեի մոտ կորում են Ռումինիայից տեղափոխված ոսկու պաշարների հետքերը։ Անհետացել են նաև ՍՍ-ի թաթարական լեգիոնին պատկանող մեկ տոննա ոսկե «չերվոնեցները», Վերին Ավստրիայի գաուլյայտեր Այգրուբերի ադամանդները և էստոնացի ՍՍ-ականներին պատկանող 200 կգ ոսկին։

Փոխարենը, հստակ հայտնի է, որ նացիստ Հորսթ Ֆուլդներն Արգենտինա է տեղափոխել 400 միլիոն դոլար, իսկ 1945 թվականի օգոստոսի 17-ին U-977 սուզանավով Արգենտինա տեղափոխվեց 3 միլիարդ դոլարի ոսկի։ Հայտնի է նաև, որ պատերազմից հետո ամերիկացիները կարողացել են գտնել նացիստների ոսկու միայն մեկ-հինգերորդ մասը։

Խաժակ Սիրեկանյան

Դիտվել է՝ 5414

Մեկնաբանություններ